Политики и выборы, Голосуйте свободно, Участвуйте в демократии, Голосуйте за перемены, Онлайн референдум
left right

Биография Հարություն Քուշկյան

> Armenia > Политики > Prosperous Armenia Party > Harutyun Kushkyan
Հարություն Քուշկյան Հարություն Քուշկյան
Հարություն Քուշկյան
Հայերեն բժիշկ ու պետական գործիչ​​։ | Армянский врач и государственный деятель. | An Armenian physician and statesman.
email

ОПИСАНИЕ КАНДИДАТА: 

Հարություն Քուշկյան Биография

ARM: 

 

Հարություն Քուշկյան

 

Հարություն Քուշկյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 14-ին` ծառայողի ընտանիքում:
1980 թվականին ավարտել է Երևանի Պետական Բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1980-1981 թվականներին աշխատել է Շտապ Օգնության թիվ 2 հիվանդանոցում: 1981-1984 թվականներին որպես շտապ օգնության բժիշկ աշխատել է Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում: 1984-ից 1985 թվականը եղել է Երևանի շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր: 1985 թվականին էնդոկրին վիրաբուժության գծով վերապատրաստվել է էնդոկրինոլոգիայի և հորմոնների ինստիտուտում: 1986 թվականին "Էրեբունի" բժշկական կենտրոնում հիմնադրել է էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը` ստանձնելով բաժանմունքի վարիչի պարտականությունները: 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Դիֆուզ տոքսիկ խպիպի վիրաբուժական բուժումը իմունամոդուլյատորների կիրառմամբ» թեմայով: 1990 թվականին վերապատրաստվել է Կալիֆոռնիայի USC բժշկական կենտրոնում: 1990-1992 թվականներին որպես գլխավոր բժիշկ աշխատել է «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում: 1992-2007 թվականներին աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում` որպես հիմնադիր և գլխավոր տնօրեն:

 

1993 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Սրտի ֆունկցիայի և իմունային համակարգի կորեկցիան վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով: 1993 թվականին վերապատրաստվել է Հարվարդի բժշկական համալսարանում, Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոցում: 1993 թ. Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր է: 1995-1996թթ եղել է ՀՀ ռազմաբժշկական վարչության պետ: 1995-1999թթ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1999թ վերապատրաստվել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում /UCLA/: 2000թ-ից «Медицинский вестник Эребуни» գիտաբժշկական հանդեսի հրատարակչական կոլեգիայի նախագահն է: 2002-2007 թվականներին եղել է «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիրը և գլխավոր տնօրենը: 2003թ-ին Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհուրդը Հարություն Քուշկյանին շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում: 2003 թվականից Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2004թ պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան շքանշանով: 2005թ պարգևատրվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Մ. Հերացու շքանշանով: 2005թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից պարգևատրվել է` ազգաբնակչության առողջապահության կազմակերպման գործունեության համար: 2005թ-ից ՀՀ օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահն է: 2006թ. Հարություն Քուշկյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրվել է Մ. Հերացու անվան պետական մեդալով: 2007 թվականից առ այսօր` ՀՀ առողջապահության նախարարն է:

 

աղբյուր

 

 

ENG:

 

Dr. Harutyun Kushkyan (born on April 14, 1956 in Yerevan, Armenia) is an Armenian doctor.

 

Political career

In July of 1995, the independent Republic of Armenia held its first-ever parliamentary elections and Dr. Koushkyan was elected as a member to the House of Parliament. He continues to serve in this capacity and hold a position on the Parliamentary Committee on Health Care and Social Security, while also maintaining his responsibilities as physician, surgeon, Medical Center director and professor.

 

Chairman of editorial board of the scientific-practical medical journal “Medicinskiy Vestnik Erebouni” (2000). In 2002 he founded Nairi Medical Center. Newly recoonstructed and fully equipped medical center provides high quality of medical care and services. In 2003 Academic Council of Yerevan State University conferred the academic status of a professor. In 2003- Chief of the department of endocrine surgery of National Institute of Health, RA.

 

In 2005- Head of medical commission of Olympic Committee in Armenia. In 2006– up to now he is a member of the political council of the party “Prosperous Armenia”. In 2007 He has been appointed the Minister of Health of the Republic of Armenia. In 2009 Dr. Kushkyan is the first number in the Electorial list of “Prosperous Armenia” for Yerevan alderman elections.

 

source

27.09.2010

updated: 2013-09-08

icon Harutyun Kushkyan
icon Harutyun Kushkyan

ElectionsMeter не несёт ответственности за содержание аргументов. Обращайтесь пожалуйста к изображаемому пользователю или автору аргумента. Каждый аргумент и каждый текст опубликованный на ElectionsMeter должен включать оригинальное имя автора со ссылкой на первоисточник. Пользователи обязаны иметь ввиду уведомления о нарушении авторских прав. Пожалуйста, прочитайте внимательно правила пользования сайтом. Если этот текст содержит ошибку или неточную информацию, и Вы хотите исправить этот профиль, или даже заведовать им, свяжитесь с нами пожалуйста. свяжитесьс нами пожалуйста..

 
load menu