

Биография Հրանտ Մարգարյան |
|
ARM:
Ծնվել եմ 1958թ. Նոր Ջուղայում (Սպահան, Իրան), հաճախել հայկական դպրոց, տեղի պետական համալսարանի հայագիտության բաժին, զբաղվել ուսուցչությամբ, հասարակական-կուսակցական ակտիվ գործունեությամբ: 1986-87թթ. պարտադրված էի թողնել երկիրը եւ հաստատվել Հունաստանում: Հալածանքն իմ հանդեպ որեւէ առնչություն չուներ ներերկրային քաղաքական իրավիճակի հետ եւ պայմանավորված էր զուտ ազգային իմ հայացքներով եւ գործունեությամբ:
Հունաստանում աշխատել եմ ՀՅԴ կենտրոնական օրգան «Դրօշակ» թերթի խմբագրատանը' իբրեւ լրատվության բաժնի պատասխանատու: Եւ քանի որ այդ շրջանը համընկավ Արցախյան շարժմանը, գլխավորաբար ստանձնել եմ հայաստանյան եւ արցախյան լուրերի պատասխանատվությունը, անմիջական կապեր ունենալով Հայաստանի' այն տարիների քաղաքական դեմքերի, շարժման ղեկավարների հետ: Երեք տարի անց' 1990թ., երբ վերջապես ընտանիքս հնարավորություն ունեցավ միանալու ինձ, հաստատվեցինք Հայաստանում:
1994 դեկտեմբերին, քաղաքական պատճառներով բանտարկվել եմ ՀՀ Ազգային Անվտանգության մեկուսարանում: 1998-ի փետրվարի 9-ին ազատ եմ արձակվել եւ ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Ընտրվել եմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ: 2000 թ. փետրվարին Հայաստանում կայացած 28-րդ Ընդհանուր ժողովի կողմից ընտրվել եմ ՀՅԴ Բյուրոյի անդամ, այնուհետեւ' ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ: Նույն պաշտոնին վերընտրվել եմ 2004թ.ի փետրվարին, 2008-ի մայիսին եւ 2011 Յուլիսին, ՀՅԴ 29-րդ, 30-րդ եւ 31րդ Ընդհանուր Ժողովների կողմից:
RUS:
Грант Осипович Маргарян (1958, Новая Джульфа, Исфахан, Иран) — армянский политический деятель, лидер партии «Дашнакцутюн».
ENG:
Hrant Markarian (born 1958) is an Armenian politician and current head of the Armenian Revolutionary Federation party as chairperson of its top executive body, the Bureau.
Markarian was born in Ir Голосовали ли вы уже в опросе Hrant Margaryan ? an. He has a degree in Armenian studies from the University of Isfahan. In 1990 Markarian and his family moved to Armenia, and became involved in the Nagorno-Karabakh War and organizing the ARF in Armenia.
updated: 2013-09-07 |
|